ԱՐՑԱԽ ԻՄ ՏՈՒՆ

  • Ուրվագծային քարտեզի վրա ներկայացնել շրջապատող լեռները, լեռնաշղթանները, գետերը, լճերը և ջրամբարները

Աշխարհագրություն - Ժորա Ասլանյանի բլոգ․

 

Հայաստանի ուրվագծային քարտեզ | Այսպիսին էր այսօրը…

  • Գրել Արցախյան տեղանունների նախկին և ներկա անվանումները (օրինակ․ Ղարաբաղ-Արցախ, Շուշա- Շուշի, Լաչին- Բերձոր, և այլն):

 

  • Ստեփանակերտ` մարզային ենթակայության քաղաք (ինքնավար մարզի վարչական կենտրոն),
  •  շրջան (փակագծերում նշված են շրջանների վարչական կենտրոնները)՝
  • Ասկերանի (Ասկերան քաղաքատիպ բնակավայր), մինչև 1978 թվականը՝ Ստեփանակերտի (քաղաք Ստեփանակերտ),
  • Հադրութի (Հադրութ քաղաքատիպ բնակավայր),
  • Մարտակերտի (Մարտակերտ քաղաքատիպ բնակավայր)
  • Մարտունու (Մարտունի քաղաքատիպ բնակավայր),
  • Շուշիի (քաղաք Շուշի):
  • Շուշի մարզային ենթակայության քաղաք՝ Շուշիի շրջան,
  • քաղաքատիպ 7 բնակավայր՝
    • Ասկերան (1967)՝ Ասկերանի շրջան,
    • Հադրութ (1963)՝ Հադրութի շրջան,
    • Կարմիր Շուկա (1947)՝ Մարտունու շրջան,
    • Լենինավան (1966)՝ Մարտակերտի շրջան,
    • Մադաղիս (1943)՝ Մարտակերտի շրջան,
    • Մարտակերտ (1960)՝ Մարտակերտի շրջան,
    • Մարտունի (1960)՝ Մարտունու շրջան,
 
Անուն Ադրբեջաներերն Կենտրոն
Ասկերան Էսղերան Ասկերան
Մարտակերտ Աղդարա Ասկերան
Շուշի Շուշա Շուշի
Հադրութ Հադրութ Հադրութ
Մարտունի Մարտունի Մարտունի
  • Ներկայացնել Արցախի պատմամշակութային կոթողների մասին՝ ամրոց, խաչքարեր, վանք, և այլն։

 

Գանձասարի վանական համալիր

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին: Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները: Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը:

Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը: Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. «Ճարտարապետական արվեստի մարգարիտ… Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է, որն իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան»:

Գանձասարի պատերին առկա են բազմաթիվ հայերեն արձանագրություններ: Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս 19-րդ դարից: Հատկանշական է, որ Հովսեփ Օրբելին 1909 թ. հաշվեց ավելի քան 84 արձանագրություն, որոնցից մեկում ներկայացվում է եկեղեցու կառուցման պատմությունը:

Գանձասարը ներկայումս Արցախի հոգևոր կենտրոններից մեկն է:

*  *  *

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշիի կենտրոնում: Այն կառուցվել է 1868-1887 թթ.-ին և հանդիսանում է հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական  գլուխգործոցներից մեկը: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո: Ներկայումս այն Արցախի հոգևոր թեմի առաջնորդի նստավայրն է:

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և զանգակատնից: Զանգակատան կառուցման մասին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկում արևելյան պատի վրա առկա է վկայություն, որ զանգակատունը կառուցվել է Ղազանչի գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին:

1920 թ.-ի մարտին՝ Մուսավաթական Ադրբեջանի կողմից Շուշիի հայության կոտորածից և քաղաքը հրկիզելուց հետո, եկեղեցին դադարում է գործել: Երկրամասի՝ Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու մոտ 70 տարիների ընթացքում կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, իսկ տաճարը ծառայեցվել է որպես ամբար, ապա՝ ավտոտնակ: Արցախյան ազատամարտի տարիներին այն ծառայեցվում էր Ստեփանակերտը և շրջակայքը ռմբակոծելու համար և որպես Գրադ համալիրի պահեստ:1992 թ. Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին՝ որպես հոգևոր կենտրոն, սկսում է վերստին գործել:

*  *  *

Դադիվանք

Դադիվանքը  (Խութավանքը)  պատմական  Արցախի  վանական  համալիրներից  է,գտնվում  է  Արցախի  Շահումյանի շրջանում։  Կառուցվել  է  9-13-րդ  դդ.:

Համաձայն  լեգենդի`  եկեղեցին  հիմնվել  է  Քրիստոսի  առաքյալներից Թադևոսի  հետևորդ  Դադիի  կողմից  1-ին  դարում։  Պատմական աղբյուրներում  եկեղեցին  1-ին  անգամ  հիշատակվել  է  9-րդ  դարում։ Մխիթար  Գոշի  կողմից  եկեղեցու  մասին  հաղորդում  է  տրվել  12-րդ դարում։  Սակայն  նույն  դարում  էլ  վանական  համալիրը  ասպատակության է  ենթարկվել  ու  ավերվել։  Եկեղեցու  վերակառուցումը  սկսվել  է  12-րդ դարի  2-րդ կեսին  և  ավարտվել  13-րդ  դարում։  Այդ  մասին  հիշատակություն  կա Դադիվանքի  պատին,  որտեղ  նշվում  է,  թե  այդ  աշխատանքները կատարվել  են  1224  թ.-ին։

Դադիվանքի  վանական  համալիրը  ներառում  է  Սբ.  Աստվածածին Կաթողիկե  եկեղեցին,  մատուռը,  գավիթները  և  այլ  օժանդակ  տարածքներ։ Արևելյան  պատի  վրա  տեղադրված  են  իրենց  նշանակությամբ  բացառիկ խաչքարեր։

Հարևանությամբ  կառուցված  է  եռահարկ  զանգակատունը,  որը  հիմնվել  է 1334  թ.-ին  Սարգիս  եպիսկոպոսի  կողմից։  Արցախի  հայ  հոգևոր  և իշխանական  տների  գործունեության  մասին  վկայություններ  են պահպանվել  Դադիվանքի  տարբեր  հատվածներում  թողնված արձանագրություններում։

2001  թվականի  հոկտեմբերի  8-ին  Եվրոպայի  խորհրդի Խորհրդարանական  վեհաժողովի  16  անդամների  կողմից, որոնց  կազմում էին  Հայաստանի,

Կիպրոսի,  Իտալիայի,  Ռումինիայի,  Հունաստանի  և Ռուսաստանի  ներկայացուցիչներ,  ստորագրվեց  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  պատմամշակութային  ժառանգության  պահպանմանը վերաբերող  No  9256  փաստաթուղթը,  ըստ  որի`  Լեռնային  Ղարաբաղում ադրբեջանական  քաղաքականության  աղաղակող  փաստերից  է Դադիվանքի  ավերումը, որը  «տեղի  մահմեդական  բնակչությունը (ադրբեջանցիները),   համարելով  հայկական  քրիստոնեական  կրոնի մնացորդ,    ավերել էր այն,  ինչպես  կարողացել էր:  1994-ին  վանքը վերաբացվել  է:Վանքային  համալիրը  պատկանում  է  Հայաստանյայց  Առաքելական  Սուրբ Եկեղեցու  Արցախյան  թեմին։

*  *  *

Ամարասի վանք

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

Ամարասի վանքի մասին վկայություններ են թողել բազմաթիվ հայ պատմիչներ Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը և այլք:

Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվելէ տարբեր նպատակներով. ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկն է:

  • Խաչքարերեր

Հսւյ ժողովուրդն իր բազմադարյան գոյության ընթացքում արարել Է արվեստի մեծաթիվ աոժեքներ: ՛Հայկական միջնադարյան
ւսւլգա||ւն մշակույթին խիստ ինքնատիպ երեվույթ Է «խաչքար» կոչվող հուշարձանը:
Խաչքարերը, որոնց առաջացման ակունքները սնվում են հնւսգույն պաշտամունքային
ւ՚ւվյթներից, առաջ են եկել դեռևս նախքան քրիստոնեության որպես պետական
կրոն ընդունվելը Հայաստանում: Թեև թվակիր խաչքարերից հնաղույններր վերաբերում
են 9-րդ դարին, այնուամենայնիվ պահպանվել են մեծ թվով անարձանագիր և առավել
հնաոճ խաչքարեր, որոնք անկասկած վաղ
միջնադարիդ են:

եղինակը բացառիկ հուշարձանների գրական և գեղարվեստական իր վարկածներն է առաջարկում։ Դրանցից մեկի համաձայն` այս հուշարձանները «Արցախում ընկած հերոսների» հոգիներն են։

«Արցախյան ընկած հերոսների հոգիները չեն ցանկացել ողջ մնացածներին դաժան թշնամու հետ պայքարում մենակ թողնել, նրանք հայտնվել են ողջ մնացածների առաջ և ասել նրանց, որ մարտի դաշտը չեն լքի նույնիսկ մեռած ժամանակ։ Եվ այդժամ ողջ մնացածները քարերից կոթողներ են ստեղծել` զոհվածների հոգիների նոր մարմինները։ Որպեսզի զոհվածներն ավելի հեշտ կերպարանափոխվեն, այդ կոթողները տեղադրել են ընկածների գերեզմանների վրա։ Մահացածների հոգիները մտան իրենց նոր քարե մարմինների մեջ, ուս ուսի տվեցին, որպեսզի ողջ մնացածների հետ պաշտպանեն հայրենիքը զավթիչներից։ Քարե զինվորներն իրենց տեղից շարժվել չէին կարող, սակայն ամեն անգամ, երբ թշնամին մոտենում էր սահմանին, թեկուզ հեռվից կարողանում էր տեսնել Արցախի հզոր քարե զինվորներին, սարսափահար հետ էր քաշվում», – գրում է Իգոր Շիրյաևը։

 

  • Արցախի հնագույն քարե կոթողները
  • Արցախի հնագույն քարե կոթողները
  • Արցախի հնագույն քարե կոթողները
  • Արցախի հնագույն քարե կոթողները
  • Արցախի հնագույն քարե կոթողները
  • Ներկայացնում եք ավանդույթները։
Հաց կիսելու ավանդույթ

Հայկական եկեղեցական տոները

Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով է նշում անշարժ տոները։ Առաքելական եկեղեցու հետևորդները Հայաստանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս նշում են եկեղեցական ավանդույթները, որոնք դարերի ընթացքում միախառնվել են ժողովրդական տոներին։ Յուրաքանչյուր նման ավանդույթ առանձնանում է յուրահատուկ սովորույթներով ու եզակի ճաշացանկով։

Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:

Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:

Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:

Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:

Մայրության եւ գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:

Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:

Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:

Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:
Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:

 

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *