Աշխարագրություն

1․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները:

Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք ձեր օրինակները:

Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն
առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և
խորանում է մարդու ներգործությունը բնության վրա:

4. Բնության ամբողջականության խախտման ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր շրջապատից:

Ջերմության բարձրացումը, գլոբալ տաքացումները ինչը մի շարք խնդիրներ է առաջ բերել:

 5. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:

Ռիթմիկայությունը միանման երևույթների կրկնությունն է ժամանակի մեջ:

Տեսակներն են  պարբերական և ցիկլային:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *