Պատմվածքների վերլուծություն

Դասի ընթացքում ընթերցեցինք` «Աստղկան սայլը» պատմվածքը։ Հեղինակը ասում է ՝ «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան  Սայլին հեքիաթը աղվոր»։ Հեքիաթի հերոսը՝ ձկնորսը, ագահ էր ու իր ձեռք բերած աստղերը չուզեց առանց գումարի վաճառել։ Նվիրել ու բարեգործություն անել։ Ձկնորսի հանդիպած Աշուղը առաջարկում էր երգել  նրա  համար, սայլ քշել, ամեն ինչ տալ, կյանքը տալ,  մենակ իրեն  մի հատիկ աստղ տար, գոնե բռներ ձեռքերով, դա Աշուղի  երազանքն է։  Բայց ձկնորս մերժում է: Հեքիաթներում բացասական կերպարը միշտ իր սխալ արարքի համար  իր  պատիճը կրում է։ Այս  հեքիաթը նույնպես անմասն չմնաց: Ձկնորսը արդեն ծախել էր աստղերը։ Սակայն գյուղ վերադառնալիս ահա  փոթորիկ է բռնում,  աստղերը վեր են ելնում դեպի երկինք։ Ձկնորսն էլ  քար է դառնում, պատժվում իր ագահության համար։  Բարություն արեք, որ չկորցնեք ձեր ունեցածը և չպատժվեք, ինչպես պատահեց ձկնորսի հետ։ Հեքիաթն ինձ սովորեցրեց, որ եթե խնդրում են, չպետք է մերժել ու հարկավոր է ընդառաջել։

Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» պատմվածքը շատ արդիական է նաև այսօր։ Այն արմատացել է մի շարք  երկրներում։ Դաժան է իրականությունը։ Երեխաները մոռանում են իրենց ծերացած մորը, երբ իրենք արդեն երեխա չեն։ Հեղինակը, խանութում հանդիպելով այդպիսի միջադեպի,  կողքի աչքով նայում է կատարվածին ու պատմում  մեզ` ընթերցողներիս։  Կնոջ ցավը շատ խորհն է։ Հեղինակը կողքի հայացքով մեզ  ներկացայացնում է ծեր կնոջ տղայի  վերաբերմունքը մոր հանդեպ։ Հեղինակին իսկապես ցնցում  է տղայի անտարբերությունը սեփական մոր հանդեպ, որ իր մայրական կաթով կերակրել, մեծացրել էր որդուն։ Իսկ մայրը հիմա մի շիշ կաթի համար վճարում է որդուն։ Վերջում հեղինակը խորհուրդ տալիս, որ մայրը  նախ իր տված կաթի   գումարը հետո  վերցնի որդուց, հետո  նոր վճարի մի փոքրիկ կաթի շշի համար։ Երանի մոր դերն ու նշանակությունը ավելի լավ հասկանան մարդիկ, մեծարեն, հարգանք ցուցաբեն իրենց ծնողներին։

 

 

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *