Հ.Հ Կուսակցության ձևավորումը

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս)։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային,
  • Լեռնային և այլն։

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։ Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝

  1. լիբերալները (նիգեր),
  2. պահպանողականները (տորիներ)։

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861 թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863 թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885 թ.՝ Արմենական կուսակցություն, 1887 թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890 թ.՝ Դաշնակցական կուսակցություն։ Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:

ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւ ձեւավորման համար:

Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Պատերազմի տարիներին՝ սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամերից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար մղվող պայքարին:

1990թ. մայիսի 27-ին այդ ջոկատներն եղան նաեւ Նուբարաշենում՝ խորհրդային զորքերին դիմադրողների առաջին շարքերում: Նրանք ակտիվ գործունեություն ծավալեցին նաեւ խորհրդային բանակի զենք-զինամթերքի ազգայնացման եւ դրանք ՀՀ սահմանամերձ շրջաններ տեղափոխելու ուղղությամբ:

ՀՀԿ-ն եղել է Հայաստանում առաջին զինվորական գերեզմանատան՝ Եռաբլուր պանթեոնի հիմնադիրներից մեկը:

Կուսակցությունն իր զգալի ներդրումն է բերել կամավորական զինված ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներին՝ նպաստելով հանրապետությունում կարգուկանոնի հաստատմանը, իսկ ՀՀ կանոնավոր բանակի կազմավորումից հետո հայտարարել է իր ապառազմականացման մասին:

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչեւ 2007թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը:

Իր գործունեության ընթացքում ՀՀԿ-ն գումարել է 11 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005,2007, 2009, 2012, 2014 թթ.) եւ 4 արտահերթ (1996, 2002, 2006, 2012 թթ.) համագումարներ: 1999-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը, որը վերականգնվել է 2005-ին:

Մշտապես կարեւորելով միջկուսակցական կապերը` ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական դաշինքների ստեղծմանը: Կուսակցությունը եղել է Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ 1992թ. ձեւավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից մեկը: ՀՀԿ-ն իր մասնակցությունն է բերել 1993թ. կազմավորված Քաղաքացիական համաձայնության սահմանադրության խորհրդի աշխատանքներին:

1995թ. ՀՀԿ մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը, սակայն, Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1998թ. փետրվարին ՀՀԿ-ն դուրս է եկել միավորման կազմից:

1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության եւ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999թ. Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը:

 

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *