կենսոլորտը որպես գլոբալ էկոհամակարգ, — նյութերի շրջապտույտը կենսոլորտում, — Վ.Ի. Վերնանդսկու ուսմունքը կենսոլորտի մասին:

Կենսոլորտ (հին հուն․՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրիմակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *