Արագածոտնի մարզի – Ագարակավան

Ագարակավան (մինչև 2006 թվականը՝ Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։

Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց: Դպրոցն ունի 124 աշակերտ 2017 թ դրությամբ:

Աշխարհագրություն

Գյուղի կլիման չորային է: Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին: Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է: Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան: Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում: Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով: Գյուղն ունի գիշերային լուսարձակներ: Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան: Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է:

Բնակչություն

Գյուղի նախնիները գաղթել են ՄուշիցՍասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1922 1959 1970 2001 2004
Բնակիչ 500 535 610 1 069 1 104

Տնտեսություն

Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր:

Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր: Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի: Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ: Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ: Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին: Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր: Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն:

Ագարակ դամբարան 02.jpg

Հարևան գյուղատեղիներ

Գյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է: Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *