Հայկական լեռնաշխարհ

Դասը աստեղ

Քարտեզի վրա ցույց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրել նրա սահմանները։

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինելնպաստավոր եւ ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: Օրինակ՝  եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է և բարգավաճել, այս դեպքում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել, բայց նաև եղել է ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:

Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայկական լեռնաշխարհի հյուսիսուոմ Կովկասյան մեծ լեռնաշղթան է. արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, հարավում՝ Միջագետքի դաշտավայարը և արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևույթը:

Հայկական լեռնաշխարհը ձեւավորվել է մոտ 25-30 մլն տարի առաջ այդ տեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների գործընթացների շնորհիվ:

 

Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը:Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված։

Հայկական լեռնաշխարհը բաժանվում է հրաբխային և ծալքաբեկորային լեռների:Ծալքաբեկորային լեռները այն լեռներն են, որոնք ստեղծվել են երկրաբանական շերտերի խախտումից և ժայթքումներից, իսկ հրաբխայինները նրանք են, որոնք ժայթքում են:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *