Ջրհորի մոտ․․վելուծություն

Մենք կարդացինք  Զորյանի <<Ջրհորի մոտ>> պատմվածքը։  Պատմվածքը առաջին համաշխարային պատերազմում կռվող  ռուսական և ավստրական կողմերի մասին էր ։ Գլխավոր հերոս Բաղդասարն էր ։ Տարբեր ազգերի ներկայացուցիչները ընկերանում են կռվի դաշտում, որի պատճառով էլ մահանում է Վասիլի  Վասիլիչը։ Այս պատմության միջոցով հեղինակը ուզում էր մեզ ասել, որ թշնամին էլ կարող է քո ընկերը լինել։ Պետք չէ ատել այդ մարդկանց, քանի որ դու չգիտես ինչպիսին են նրանք և ինչ կյանք են ունեցել։ Հնարավոր է, որ պետությունները իրար հետ խնդիրներ ունենան, բայց դա չի նշանակում, որ այդ երկրում ապրող մարդիկ չար են։ Այդ պատճառով մարդիկ ստեղծում են ինչ-որ վատ և կեղծ առասպելներ իրար մասին և ատում միմյանց, միայն այն պատճառով, որ պետությունները խնդիրներ ունեն իրար հետ։  Այսպիսով, պատմության իմաստն այն , որ եթե հնարավորություն կա բարեկամանալ թշնամուդ հետ, բարեկամացիր։

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *