ՕԲՅԵԿՏԻՎԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՈՒԺԸ-

ՕԲՅԵԿՏԻՎԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՈՒԺԸ-

Օբյեկտիվի այն հատկությունը, որը նկարվող պատկերում կարող է պատկերել մանրագույն մասնիկները առանձին-առանձին կոչվում է օբյեկտիվի թուլադրող հատկություն: Օբյեկտիվի թուլադրող հատկությունը որոշվում է ուրվագծի թվով, օբյեկտիվի կողմից տրված պատկերի առանձին վերցրած 1մմ հարթության վրա:Թուլադրող ուժը օբյեկտիվի կենտրոնում ավելի մեծ է քան ծայրամասում:

 

                                 ՕՊՏԻԿԱԿԱՆ ՈՒԺ-

Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:

Նշանակելով օպտիկական ուժը D տառով, կարող ենք գրել D հավասար է մեկի հարաբերությունը f-ի:Oպտիկական ուժի միավորն է դիոպտրան

//1 դիոպտրա//:1դիոպտրա է կոչվում հավաքող ոսպնյակի այն օպտիկական ուժը, որի կիզակետային հեռավորությունը 1մետր է: Ցրող ոսպնյակի օպտիկական ուժը բացասական է և D փոքր է 0 –ից

 

 

ՕԲՅԵԿՏԻՎԻ ԼՈՒՍԱՅԻՆ ՈՒԺ-,լուսաուժգնություն

Որքան մեծ է օբյեկտիվի լուսային ուժը, այնքան մեծ կլինի ժապավենի լուսավորությունը:Պատկերի լուսավորությունը կախված է օբյեկտիվի գործող բացվածքի մեծությունից և օբյեկտիվի կիզակետային տարածությունից: Do-ի հարաբերությունը f-ի:

Օբյեկտիվի հարաբերական բացվածքը լինում է երկու տեսակ՝ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ :Երկրաչափական հարաբերական բացվածքը օբյեկտիվի տրամագծի մաքսիմալ բացվածքի հարաբերությունն է օբյեկտիվի կիզակետային տարածությանը, որը արտահայտում ենք դրոբով և այն թվով հավասար է միավորի; D-ն օբյեկտիվի գօրծող բացվածքի մաքսիմալ տրամագիծն է, f-ը կիզակետային տարածությունը:

Արդյունավետ բացվածքը մշտապես փոքր է լինում երկրաչափական բացվածքից, քանի-որ երկրաչափական բացվածքի ժամանակ հաշվի չի առնվում լույսի կորուստը օբյեկտիվի ներսում, ինչպես նաև հաշվի չի առնվում լույսի կլանումն ու ցրումը:

Յուրաքանչյուր դիաֆրագմա իր հաջորդից լույսի քանակը փուխում է 2 անգամ:

Օբյեկտիվի լուսաուժը ուղիղ համեմատական է գործող բացվածքի տրամագծի քառակուսուն:

 

 

 

 

               ՈՍՊՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՖՈՐՄՈՒԼԱՆ-

 

Փոխելով առարկայի և ոսպնյակի միջև ընկած տարածությունը, կփոխվի նաև ոսպնյակի և ստացված պատկերի միչև եղած տարածությունը: Առարկան որքան հեռու է գտնվում ոսպնյակից այնքան պատկերը մոտ կգտնվի ոսպնյակին և իր չափսով կլինի փոքր: Հետևաբար յուրաքանչյուր a  տարածություն ոսպնյակից մինջև առարկան համապատասխանում է միայն մեկ տարածության b,ոսպնյակից մինչև պատկեր: Այդ տարածությունը ստացել է կապակցում անվանումը: Ինչպես առարկայից ոսպնյակ և ոսպնյակից պատկեր, այնպես էլ ոսպնյակից գլխավոր կիզակետային տարածություն. Խիստ կապված են միմյանց:

 

                 ԿԵՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ  ՈՍՊՆՅԱԿՈՎ-

 

Եթե լուսատու կամ լուսավորված առարկայի որևէ S կետից արձակող երկու կամ ավելի ճառագայթներ ոսպնյակով անցնելուց հետո հատվում են որոշակի S1կետում, ապա վերջինս անվանում են S կետի իրական պատկերը:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *