Հաշվետվություն( Կինո-Ֆոտո)ընտրություն

Այսօր սեպտեմբեր ամիսը  ավարտելով երեխանները գրեցին իրենց կատարած աշխատանքները ամսվա մեջ։ Ինչ գործունեություն ենք ծավալել։ Ինչ են նրանք յուրացրել, արդյոք դասերը արդյունավետ են անցնում։ Կարող եք ընթերցել այս ամսվա մեր կատարած աշխատանքները իրենց բլոգներում։ Երախնները շատ թեմաներ են կարողացել կարճ ժամանակում ընկալել։ Միասին անցել ենք հեռանկարներ, բնապատկեր, Street- ժանրը,   ռեպորտաժ։ Մյուս ամսվանից արդեն կծանոթանաք տեխնիկա հետ ավելի մոտիկից։

 

Արեգ Ազատյան

Մանեուելա Թադևոսյան

Աստղիկ Մեղրունի

Խաչատրյան Էրիկ

Նարե Ոսկանյան

 

Հատկապես շատ գեղեցիկ է ներկայացրել մեր Ալիսա Հովսեփյանը։

<< Մեկ ամիս է արդեն ինչ դպրոցում ենք, ցանկանում եմ գրել այս ամսվա աշխատանքների մասին։ Առաջին օրը գծային և պլանային հեռանկարների մասին էր։ Գծային հեռանկար էր կոչվում այն նկարը, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ գծեր, գծագրություններ։ Պլանային հեռանկար է կոչվում այն նկարը, որն ունի մեկից ավել պլաններ։

Երկրորդ ժամին գնացել էինք բակ և տարբեր օրինակներ էինք նկարել և տեղադրել բլոգում։

Հաջորդ ժամին անցել էինք բավականին հետաքրքիր թեմայի մասին, կոչվում էր դետալային հեռանկար։ Դետալային հեռանկարն այն նկարն է, որի մեջ պատկերված են դետալներ։ Օրինակ՝ աչքը։ Եթե նկարի մեջ պատկերված է աչք, ուրեմն այն դետալային հեռանկար է։ Աչքի գույնը, ձևը, չափերը, դրանք դետալային հեռանկարների նկարագրություններ են։ Ամենահետաքրքիր դասը կարծում եմ դա էր։ Ընդհանրապես ես կնշեմ, որ դասընթացները բավականին հետաքրքիր են անցնում, ուղղակի պետք է ցանկանալ լսել ուսուցչուհուն։ Ես ընտրել եմ այս դասընթացը, որպեսզի մեկ քայլ առաջ գնամ դեպի իմ մեծ երազանք, դեպի կինո>>։

 

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *