Նախագիծը ՝
Սոֆի Առաքելյանի, Ջուլիա Ասրյանի։
Նախագծի բովանդակությունը և նպատակը՝
Բացահայտել և ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատող սովորողներին, որոնք համատեղում են սովորելը իրենց աշխատանքի հետ։ Հարցազրույցի միջոցով պատրաստել տեսանյութ, որի ընթացքում կբացահատենք, թե ինչպես է մեր հերոսը համատեղում աշխատանքը գործի հետ և ինչպիսի խոչընդոտների հետ է բախվում։ Արդյո՞ք աշխատանքը չի խանգարում ուսումնական պրոցեսին և հակառակը։ Ինչպիսին է դարձնում տնտեսական անկախությունը երիտասարդ սերնդին։
Նախագծի ընթացքը՝
Շաբաթական պատրաստել մեկական հաղորդում դիմանկարի տեսքով, որը կներկայացնի կրթահամալիրի, որևէ աշխատող-սովորողի։ Աշխատանքային պրոցեսի մեջ մտնում են հետևյալ կետերը ՝
1․ Հարցերի կազմում
2․ Նկարահանում
3․ Մոնտաժային աշխատանք
Արդյունքներ ՝
Հաղորդումները կհրապարակվեն «Սեբաստացի TV » -իի կայքում։
Նախագծի տևողոթյունը՝ ապրիլից հունիս։
Be First to Comment