Մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա, իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:  Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը և Գեչռլուն : Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից  և Ղուրդուղլուից անցել են հարձակման, Ղամշլու գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:  Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի, մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը ՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի  մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու: Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ: Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը, ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Վերլուծություն

Այս հերոսամարտեր մեզ ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր հայերը դժվար պահին մի բռուցք են դառնում: Գյուղի ժողովուրդը հերոսաբար կկռվում էր իր հայրենիքը համար: Թև մենք ունեցանք զոհեր, որոնք անմահացան Հայրենիքի համար: Սակայն թուրքերը նույնպես ունեցան գերակշռելի զոհեր: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույն դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Այդ պատճառով մեր հազթանակ եղել է: Մայիսը նշվում է որպես հաղթանակների ամիս:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *