Ռուսաստանյան 1917 թվականի հեղափոխությունն և Հայաստանում տեղի ունեցած իրադարձություները

1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանում մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական ընթացքի վրա: Առաջին աշխարհամարտի պայմաններում այն մեծ փորձություն դարձավ հայության համար, որը  ստիպված էր կրկին միայնակ դիմակայել արտաքին վտանգների: Բայց և այդպես, հենց այդ պայքարի շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել պետականությունը:

Վերացնելով ցարական միապետությունը՝ Փետրվարյան հեղափոխությունը անհրաժեշտ հասարակական և քաղաքական նախադրյալներ ստեղծեց անցնելու հեղափոխության նոր՝ սոցիալիստական փուլին։ Համաշխարհային այդ զարգացումներից հեռու չմնաց նաև Հայաստանը:

1917 ռուսաստանյան հեղափոխությունԱռաջին համաշխարհային պատերազմի ընթացքում’ 1917-ի փետըվարի 27-ին, Ռուսաստանում հաղթել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Մարտի սկզբին Նիկոլայ II ցարը (գահակալել է 1894-ից) հրաժարվել է իշխանությունից, որով ավարտվել է Ռոմանովների արքայատոհմի 300-ամյա ինքնակալությունը: Իշխանությունն ստանձնել է 4-րդ Պետդումայի պատգամավորներից կազմված ժամանակավոր կառավարությունը’ իշխան Գեորգի Լվովի նախագահությամբ: Տեղերում իրական իշխանությամբ օժտված էին նաև սովետները’ բանվորների, զինվորների պատգամավորների խորհուրդները, ուստի երկրում հաստատվել է երկիշխանություն: Կառավարության մեջ մեծամասնություն են կազմել կադետները [կոնստիտուցիոն (սահմանադրական) դեմոկրատներ], իսկ սովետներում’ էսէռները (սոցիալիստ-հեղափոխականներ) և մենշևիկները:

1917 ռուսաստանյան հեղափոխությունՌուսական կայսրությունը բռնել է ժողովրդավարության զարգացման ուղին: Բանտերից ու աքսորներից ազատվել են քաղբանտարկյալները, ընդհատակում գործող քաղաքական կուսակցություններն սկսել են ազատորեն գործել, ազատականացվել է հասարակա – քաղաքական բոլոր կազմակերպությունների գործունեությունը, անարգել լույս են տեսել թերթերն ու ամսագրերը, կազմակերպվել են ցույցեր, հանրահավաքներ, գործադուլներ: Ռուսաստանը դարձել է ամենաազատ ու ամենաժողովրդավար. երկիրը պատերազմող պետությունների մեջ: Աննախադեպ վերելք է ապրել հայ ազգային քաղաքական կյանքը:

Ամենուր կազմավորվել են ժամանակավոր կառավարության տեղական մարմիններ: Թիֆլիսում ձևավորվել է քաղաքային գործկոմը, որի բյուրոյում ընտրվել է նաև քաղաքագլուխը’ դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը: Մարտի 9-ին ժամանակավոր կառավարության որոշմամբ վերացած Կովկասի փոխարքայությունը (ստեղծվել էր 1844-ին) փոխարինվել է նոր մարմնով’ Անդրկովկասյան հատուկ կոմիտեով (ռուս, հապավումը’ ՕՁԱԿՈՄ), որտեղ ընդգրկվել են Պետդումայի’ Անդրկովկասից պատգամավորներ Վ. Խառլամովը (նախագահ), Միքայել Պապաջանյանը, Ակակի Չխենկելին, Կ. Աբաշիձեն և Տ. Ջաֆարովը: ՕՁԱԿՈՄ-ի տեղ. մարմիններ են դարձել գործադիր կոմիտեները: Նրա իշխանությունը տարածվել է նաև պատերազմում Արմ. Հայաստանի գրավված տարածքների վրա:

Գ. Լվովի վարչակազմը բարյացակամ է վերաբերվել կայսրության ազգերին: Անդրկովկասում գործող կուսակցություններից ամենաազդեցիկները ՀՅԴ-ն, վրաց մենշևիկները և թաթար-ադրբեջանական. «Մուսավաթն» էին: Բացառությամբ բոլշևիկյան կուսակցության’ Ռուսաստանի բոլոր ազգային կուսակցությունները պաշտպանել են ժամանակավոր կառավարության քաղաքականությունը: Բոլշևիկները տարագրությունից վերադարձած Վլադիմիր Լենինի գլխավորությամբ հեղափոխությունը շարունակելու և այն սոցիալիստականի վերածելու ջատագովներ էին: Դաշնակցության ապրիլի 9-ի խորհրդաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանի հովանավորությամբ ֆեդերատիվ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Ռուսաստանի իշխանության ներքո ինքնավարություն ստեղծելու գաղափարը պաշտպանել է նաև նորաստեղծ (1917-ի ապրիլի 11, Թիֆլիս) Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): Հնչակյանները հանդես են եկել ազգերի լիարժեք իրավահավասարության և ինքնորոշման կոչերով:

1917 ռուսաստանյան հեղափոխությունԺամանակավոր կառավարությունն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է դաշնակցային պարտավորությունները կատարելու և պատերազմը հաղթանակով ավարտելու ձգտումով (այդ մասին քանիցս հավաստիացրել է դաշնակիցներին): 1917-ի մարտին (18- 20) Թիֆլիսում երկրամասի տեղական գործադիր կոմիտեների ներկայացուցիչների համագումարը պաշտպանել է ժամանակավոր կառավարության ընդունած որոշումները: Հայ ժողովրդի համար հատկապես կարևոր էր պատերազմը շարունակելը. այդ դեպքում Թուրքիայի պարտությունը կհանգեցներ ամբողջ Արևմտյան Հայաստանի ազատագրմանը և ցեղասպանությունից փրկված արևմտահայության աշխարհասփյուռ բեկորների վերադարձին հայրենիք: ժամանակավոր կառավարությունը, բարյացակամ վերաբերմունք ունենալով նաև Հայկ. հարցի նկատմամբ, թույլատրել է հայ գաղթականությանը վերադառնալ Արմ. Հայաստան: 1917-ի ապրիլի 26-ին Գ.Լվովը և արտգործնախարար Պ. Միլյուկովը ստորագրել են հրովարտակ’ պատերազմում ռուս, զորքերի գրաված Արմ. Հայաստանի տարածքում հատուկ զինվ. վարչություն’ գեներալ-կոմիսարություն ստեղծելու մասին: «Թուրքահայաստանի» (Արևմտյան Հայաստան) ընդհանուր կոմիսար է նշանակվել գեն. Պյոտր Ավերյանովը, իսկ տեղակալ (քաղաքաց. հարցերի գծով)’ դաշնակցական, հասարակա-քաղաքական գործիչ, բժիշկ Յակով (Հակոբ) Զավրիյանը: Կոմիսարիատին առընթեր ստեղծվել են վարչաքաղաքացիական հաստատություններ: Վարչությունն ուղղակիորեն ենթարկվել է Պետրոգրադի իշխանություններին:

Թիֆլիսում մշակվել է Արևմտյան. Հայաստանի ազատագրված շրջանների վերաբնակեցման ծրագիր, որին աջակցել է ժամանակավոր կառավարությունը և վարկեր հատկացրել այդ նպատակով: Երևանում մայիսի 2-11-ը տեղի է ունեցել Արևմտահայերի 1-ին համագումարը’ Անդրանիկի, Արամ Մանուկյանի և ուրիշների. նախաձեռնությամբ: Համագումարի պատվավոր. նախագահ ընտրված Անդրանիկի կոչով որոշումներ են ընդունվել թուրքերից ազատագրված Արևմտահայաստանում զինված ուժեր հաստատելու, գաղթականներին վերադարձնելու, որբանոցներ բացելու, դպրոց, կյանքը վերականգնելումասին: Համագումարն ընտրել է Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահը Վահան Փափազյանն (Կոմս) էր, զինվորական բաժնի ղեկավարը’ Անդրանիկը: Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ սկսվել է «Մեկ հայ’ մեկ ոսկի» հայտնի շարժումը: Հայերից հանգանակված գումարն օգտագործվել է Օսմանյան կայսրության խորքերը քշված տարագիրներին ազատելու համար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, որին աջակցել է նաև գեներալ-կոմիսարությունը, Արևմտյան Հայաստան է վերադարձել 140 հազար գաղթական, իսկ արդեն 1917-ի վերջերին այստեղ բնակվում էր մոտ 400 հազար հայ:

1917 ռուսաստանյան հեղափոխությունԺամանակավոր կառավարությունն ընդառաջել է 3. Զավրիյանի և Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) խնդրանքներին և Եվրոպայում կռվող հազարավոր հայ ռազմիկների թույլատրել է վերադառնալ հայրենիք:

Դեռ ապրիլից, ռուսական կառավարության’ «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո, սկսել է ձևավորվել Հայկական կորպուսը: Հրամանատար է նշանակվել ռուսական բանակում ճանաչված գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ’ Եվգենի Վիշինսկին, հատուկ կոմիսար’ Դրոն (Դրաստամատ Կանայան): Կորպուսը բաղկացած էր 3 դիվիզիայից, որոնց հրամանատարներն էին Արեշյանը (1-ին), Մովսես Սիլիկյանը (2-րդ) և Անդրանիկը (3-րդ’ կազմված արևմտահայերից): Հայկական կորպուսի առանձին գումարտակներ դրվել են «Թուրքահայաստանի» գեներալ-կոմիսարության ենթակայության տակ: Նույն նպատակով Արևմտյան Հայաստան են ուղարկվել այլ կամավորներ, որոնց առաջնորդներից ոմանք գլխ. կոմիսար Պ. Ավերյանովից ստացել են պաշտոններ’ Սեբաստացի Մուրադը (Խրիմյան)’ Երզնկայի, Սեպուհը (Արշակ Ներսիսյան)’ Բաբերդի գավառապետ:

Հայոց ազգային – քաղաքական կյանքում նշանակալի էր 1917-ի սեպտեմբերի 29-ին Թիֆլիսում տեղի ունեցած Արևելահայերի համագումարը’ տարբեր կուսակցությունների 203 պատգամավորների մասնակցությամբ (113-ը’ դաշնակցական): Համագումարը վստահություն է հայտնել ժամանակավոր կառավարությանը: Ստեղծվել է Արևելահայ ազգային խորհուրդ’ գրող Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ: Ազգ. խորհրդի 35 անդամների թվում էին հայտնի գործիչներ Արամը, Ռուբենը, Խաչատուր Կարճիկյանը, Ալեքսանդր Խատիսյանը և ուր.: Ազգ. խորհուրդներ են ստեղծվել նաև Բաքվում, Երևանում և այլուր: Բաքվի խորհրդի նախագահը Աբրահամ Գյուլխանդանյանն էր (դաշնակցական): Անդրկովկասի բոլշևիկներն անիմաստ էին համարում առանձին ազգային խորհուրդների կազմակերպումը: Նրանք կոչ էին անում առանց ազգային  խտրականության համախմբվել մի եղբայրական, ինտերնացիոնալ բանակում և ռուսական հեղափոխական. պրոլետարիատի հետ պայքարել կապիտալիզմի դեմ:

Հայոց ազգային խորհուրդները դարձել են հայ ազգային կյանքի ղեկավարման կենտրոններ: Սակայն նրանց գործունեությունն ընդհատվել է 1917-ի հոկտ-ին տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով: 

1917 ռուսաստանյան հեղափոխություն1917-ի հոկտեմբերի 24-25-ին (նոր տոմարով’ նոյեմբերի 7-8-ին) սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կուսակցությունը’ Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում տապալել է ժամանակավոր կառավարությունը: Խորհուրդների (սովետ) 2-րդ համառուսաստանյան համագումարում ստեղծվել է ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ժողկոմխորհ)’ Վ. Լենինի նախագահությամբ, որն ստացել է երկիրը կառավարելու լիազորություններ’ մինչև Սահմանադիր ժողովի հրավիրումը: Սկզբում բոլշևիկները, շարունակելով ժամանակավոր կառավարության բարեփոխումները, խոստացել են խոսքի և մամուլի ազատություն, ազգերի իրավահավասարություն, հաշտության և հողի մասին դեկրետներով (որոշում)’ գյուղացուն’ հող, երկրին’ խաղաղություն, դադարեցնել պատերազմը: Այդ խոստումների շնորհիվ նրանք ստացել են ժողովրդի լայն շրջանների աջակցությունը: Ազգային փոքրամասնությունները ոգևորությամբ են ընդունել 1917-ի նոյեմբերի 3-ին (17-ին) հրապարակված «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որով բոլշևիկները ռուսահպատակ ժողովուրդներին խոստացել են իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք’ ընդհուպ մինչև Ռուսաստանից անջատվելն ու ինքնուրույն պետություն ստեղծելը: Սակայն շուտով այդ բոլորն ի չիք են դարձել: Ավելին’ 1918-ի հունվարին Վ. Լենինի կառավարությունը զենքի ուժով ցրել է միակ օրինական, ժողովրդավարական ճանապարհով կազմված Սահմանադիր ժողովը: Բոլշևիկները շուտով հրաժարվել են «լայն կոալիցիայի» և գործակցության գաղափարից, խզել են հարաբերությունները սոց. մյուս կուս-ների հետ, այլախոհների նկատմամբ սկսել հալածանք:

1917 ռուսաստանյան հեղափոխությունԻրավիճակի կտրուկ շրջադարձն անակնկալի է բերել Անդրկովկասի ազգային – քաղաքական ուժերին: Թիֆլիսի պատգամավորների խորհրդի և գործկոմի համատեղ նիստն ընդունել է բանաձև’ ժողովրդավարական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու մասին: ՀՅԴ-ն, որ նույնպես սոցիալիստական ուղղվածության կուսակցություն էր, քննադատել է բոլշևիկների քայլերը, իսկ ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաստատման Վ. Լենինի թեզը համարել է պատրանք: Շուտով Անդրկովկասի քաղաքական ուժերի զգուշավոր դիրքը բոլշևիկների նկատմամբ վերածվել է անվստահության, նույնիսկ թշնամության: Երբ պարզ է դարձել պատերազմի նկատմամբ բոլշևիկների մոտեցումը (պատերազմը պետք է դադարեցնել, իսկ գրավված բոլոր տարածքներն առանց որևէ պայմանի վերադարձնել իրենց նախկին տերերին) Անդրկովկասում ուժեղացել է Ռուսաստանից անջատվելու ձգտումը: Մինչդեռ հայ քաղաքական կուսակցությունները հույս ունեին ռուսների արդեն գրաված Արևմտյան Հայաստանը միացնել Ռուսաստանին կամ վերջինիս հովանավորությամբ ստեղծել ինքնավարություն: Տրապիզոնի նահանգի նկատմամբ հավակնություն ունեցող վրացիները նույնպես դեմ էին գրավված հողերի վերադարձմանը: Այս և այլ հանգամանքներ դրդել են Անդրկովկասի ազգային կուսակցություններին’ երկրամասում ստեղծելու իրենց իշխանության մարմինները:

1917-ի նոյեմբ. 15-ին Թիֆլիսում կազմավորվել է իշխանության նոր մարմին’ Անդրկովկասի կոմիսարիատը’ Պետդումայի անդամ վրաց մենշևիկ Եվգենի Գեգեչկորու նախագահությամբ: Կոմիսարիատը բաղկացած էր 12 կոմիսարից, որոնցից 3-ը հայ էին’ Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների կոմիսար), Համո Օհանջանյան (խնամատարության կոմիսար), Գևորգ Տեր-Ղազարյան (պարենավորման գործերի կոմիսար): Դադարեցվել է ժամանակավոր կառավարության օրոք ստեղծված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (ՕԶԱԿՈՄ) գործունեությունը, և Անդրկովկասը, որպես դաշնային (ֆեդերատիվ) երկրամաս, սկսել է բոլշևիկյան Ռուսաստանից անջատվելու գործընթացը:

1917 ռուսաստանյան հեղափոխություն1917-ի դեկտեմբերի 16-ին Վ. Լենինի կառավարությունը քննարկել է իրադրությունն Անդրկովկասում և դատապարտել կոմիսարիատի անջատողական քաղաքական գիծը: Ժողկոմխորհը չի ճանաչել կոմիսարիատի իրավասությունը և, որպես կենտրոնի լիազոր ներկայացուցիչ, բոլշևիկ Ստեփան Շահումյանին նշանակել է Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար’ մինչև խորհրդային կարգերի հաստատումը երկրամասում: Վերջինիս նշանակման մանդատը և 500 հազար ռուբլի (ոսկով) Թիֆլիս է հասցրել բոլշևիկ-հեղափոխական Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան):

Քանի որ 1917-ի աշնանը Բաքվում հռչակված խորհրդային իշխանությունը տապալվել էր, Ս. Շահումյանը տեղափոխվել է Թիֆլիս և այնտեղ պայքար սկսել Անդրկովկասում խորհրդային իշխանություն հաստատելու համար: 1918-ի հունվարի 26-ին կոմիսարիատն սկզբում հրաման է արձակել նրան ձերբակալելու մասին, ապա զիջել է և պահանջել հեռանալ Անդրկովկասից: Երկրամասի բոլշևիկների ղեկավար կորիգը Թիֆլիսից տեղափոխվել է Բաքու, որտեղ 1918-ի ապրիլի 25-ին ստեղծել է Բաքվի կոմունան’ Ս. Շահումյանի նախագահությամբ:

Կոմիսարիատի առաջնահերթ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր. 1917-ի դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվել է զինադադար: Կովկասյան ճակատի երկայնքով’ Տրապիզոնից մինչև Սիրիա, դադարեցվել են ռազմական գործողությունները: Թուրքական կողմը «երաշխավորել» է հայերի անվտանգությունն իր վերահսկած տարածքում: Թուրքերի համար այդ զինադադարը չափազանց նպաստավոր էր ժամանակ շահելու և նոր հարձակում սկսելու համար (բանակը բարոյալքված էր ու գրեթե քայքայված): Միաժամանակ, բոլշևիկների հաշտության մասին դեկրետը, նաև զինվորականության (հիմնականում գյուղացիներ էին) համար հող ստանալու հեռանկարն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կազմալուծել էին ռուսական բանակը: Դրան նպաստել է նաև Անդրկովկասի կոմիսարիատի վրաց-թաթարական. (ադրբեջանական) մեծամասնության հակառուս, գործակցությունը: 1918-ի հունվարի 12-13-ին Շամխորում վրաց մենշևիկներն ու թաթար-ադրբեջանցի մուսավաթականները զինաթափել են հեռացող մի քանի ռուսական զորամասերի: Ընդհարումների ընթացքում սպանվել են բազմաթիվ ռուս զինվորներ: Վերջիններից բռնագրավվել են 15 հազար հրացան, 70 գնդացիր, 20 հրանոթ: Հայ ազգային կոաակցությունները, ողջ հայ ժողովուրդը դեմ էին ռուսական զորքերի հեռանալուն’ այն համարելով չափազանց վտանգավոր Հայաստանի համար:

1917 ռուսաստանյան հեղափոխություն1917-ի նոյեմբեր.-դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով: Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին: Որոշ խմբագրումներից հետո դեկտեմբերի 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը’ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.

  1. ռուսականզորքերի դուրսբերում Արմևմտյան Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժողովրդական միլիցիայի ստեղծում,
  2. հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան,
  3. տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի,
  4. ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի’ ժամանակավոր վարչության ստեղծում’ հայ և մահմեդական բնակչության հավասար տեղերով:

2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում:

Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր’ մանավանդ ռուսական, բանակի դուրսբերումից հետո:

 

Վերլուծություն

1917թ-ին փետվարին մեծ հեղափոխություն եղավ հենց Ռուսաստանում: Այն կարողացավ ավելի ամրապնդ էլ իր երկրի տարածքները: Դառնալ ամենա ազդեցիկ երկրներից մեկը: Նաև, մեծ իրադարձություներ տեղի ունեցավ Անդրկովկասում: Այս հեղափոխության ժամանակ հայեր հյուսեր էին փայփայում, որ կլուծվի հայերի հարցը: Սակայն, որոշում եղավ Անսրկովկասը բաժանել երեք վարչատարածքային միավորների՝ հայկական, վրացական և թաթարական: Եղան մի շարք համագումարները: Սակայն՝ ի վերջո 1917-ի նոյեմբեր.-դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով: Սակայն առաջ քաշելով մի շարք պայմաներ: Համագումարների ժամանակ քննարկվում էր  Հայաստանի հարցը սակայն ի՞ նչ-որ կոնկրետ լուծում այտպես էլ չէր գտնվում:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *