Ածխածնի մոնօքսիդը ինքնին թունավոր չէ,իր թունավոր ազդեցությունը թողնում է հեմոգլոբինի հետ կապված վիճակում:Այն հեշտորեն ներծծվում է թոքերով:Գազի ներշնչումը կաթող է բերել հիպօքսիայի, նյարդային համակարգի ախտահարումների , նույնիսկ մահվան:Ընդ որում տարբեր ազգային պատկանելիություն ունեցող մարդկանց մոտ դիտվում է ածխածնի մոնօքսիդի ընկալունակության տարբեր աստիճաններ։ Միջինում , 100մգ/լ կամ ավելի պարունակությունը խիստ վտանգավոր են համարվում մարդկանց կյանքի համար[13]։ Սրտի արատ ունեցող մարդկանց դեպքում ածխածնի մոնօքսիդով թունավորումը հանգեցնում է կյանքի միջին տևողության նշանակալիորեն կարճեցմանը[14]:Ածխածնի մոնօքսիդի ընկալունակությունը հաշվելիս հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ անհատի ֆիզիկական ակտիվությունը, թոքերի օդափոխությունը, առողջական վիճակը՝ ունեցել է արդյոք սրտանոթային հիվանդություններ, անեմիաներ , պորֆիրիաներ, մանգաղաձև անեմիա կամ ժառանգական այլ հիվանդություններ՝ կապված արյան հետ, գլխուղեղի ախտահարումներ, հաշվի ենք առնում նաև սրտային ծավալը,տվյալ շրջանի մթնոլորտային ճնշումն ու անհատի նյութափոխանակային առանձնահատկությունները[15][16][17]։
Կոնցենտրացիա | Ախտանշաններ |
---|---|
35 մգ/լ (0.0035%), (0.035‰) | Գլխացավեր ու իրականության աղճատված ընկալում վեցից ութ ժամվերի ընթացքում գազի ներշնչման պայմաններում ։ |
100 մգ/լ (0.01%), (0.1‰) | Թույլ գլխացավեր երկու -երեք ժամվա ընթացքում ։ |
200 մգ/լ (0.02%), (0.2‰) | Թույլ գլխացավեր երկու- երեք ժամվա ընթացքում , ինչպես նաև տվյալ իրավիճակում ճիշտ դատողությաններ անելու անկարողություն։ |
400 մգ/լ (0.04%), (0.4‰) | Ճակատի շրջանում կենտրոնացած գլխացավեր մեկից երկու ժամվա ընթացքում։ |
800 մգ/լ (0.08%), (0.8‰) | Գլխապտույտներ, սրտխառնոցներ, ցնցումեր 45 րոպեների ընթացքում, որը երկու ժամվա ընթացքում վերանում է ։ |
1,600 մգ/լ (0.16%), (1.6‰) | Գլխացավեր, տախիկարդիա, գլխապտույտներ և սրտխառնոցներ առաջին 20 րոպեների ընթացքում , տվյալ կոնցենտրացիայի պայմաններում, առանց բժշկական միջամտությունների |
Be First to Comment