Վիրակապել

Այսօր դասի ընթացքում խոսեցինք վիրակապելու մասին։

Առաջին մազանոթային արունահոսությամ մասին, որ բավականին հեշտ է կանգնեցնել։ Բինդը փաթաթում ենք ու երկար պահուն վրա, կարող ենք նայև ձեռք վերվ բարձրացնել։ Կասեցնելով արյունահոսությունը։ Քանի, որ շատ արյուն կորցնելուց մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ։ Վտանգավոր է և բինդով չենք կարող կասեցնել զարկերակային արունը։

Նաև դասի ընթացքում խոսեցինք վերքերի, բաց վերքին ձեռքերով չդիփչելու, քանի որ կարող է բորբոքում տեղի ունենալ։

Մի փոքր տեղեկություն վիրակապելու մասին

Վիրակապեր

Կյանքում շատ հաճախ են հանդիպում տարբեր վնասվածքներ. խոհանոցում աշխատելիս երբեմն կտրում ենք մատը կամ այրում ձեռքը, վնասում ոտքը եւ այլն եւ այլն։ Այս վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար հաճախ անհրաժեշտ է լինում օգտագործել վիրակապեր։ Սակայն դրա ճիշտ հմտություններին շատերն անծանոթ են։

Ինչպե՞ս վիրակապել

 

Վիրակապելու ժամանակ տուժածը պետք է լինի հարմար դիրքում, նրա մկանները՝ թուլացած, որպեսզի վիրակապը հետագայում չսահի։ Աշխատեք կանգնել տուժածի դիմաց եւ հետեւեք նրա դեմքի արտահայտությանը` վիճակը որոշելու համար։ Վիրակապումից առաջ եւ հետո լվացեք ձեռքերը։ Ցանկալի է նաեւ հագնել մանրէազերծ ռետինե ձեռնոցներ։ Վերքը ծածկեք մանրէազերծ անձեռոցիկով` մոտ 2սմ ծավալվելով վերքի շուրջը։ Մանրէազերծ անձեռոցիկի փաթեթը բացելուց հետո բռնեք անձեռոցիկի անկյունից` մանրէազերծությունը չխախտելու համար։ Վերջույթների վրա վիրակապ դնելիս վիրակապումը սկսեք նեղ մասից։ Վիրակապելուց հետո հանգուցեք կամ ամրացրեք վիրակապի ծայրը անգլիական քորոցով, կպչուն ժապավենով։

Վիրակապը դնելուց հետո պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը վիրակապից ներքեւ։ Դրա համար սեղմեք եղունգը մինչեւ այն սպիտակի։ Եթե եղունգը բաց թողնելուց հետո նրա գույնն արագ չի վերականգնվում, նշանակում է` վիրակապը չափից ավելի ձիգ է, եւ արյան շրջանառությունը խանգարված է։ Արյան շրջանառության խանգարման մասին է վկայում նաեւ վիրակապված վերջույթում անոթազարկի բացակայությունը, մատների սառնությունը, մատները շարժելու անկարողությունը։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։ Եթե արյան շրջանառությունը ձիգ դրված վիրակապի պատճառով խանգարված է, ապա վիրակապը մի փոքր թուլացրեք։

Փաթութային վիրակապ

Փաթութային վիրակապ գործածելիս գլանակը պահեք բացվող մասով դեպի վեր։ Սկզբում վիրակապի ծայրն ամրացնելու նպատակով կատարեք մեկ-երկու պտույտ։ Վիրակապի ամեն մի պարույրը պետք է ծածկի նախորդի մոտ 2/3 մասը։ Կատարեք մի քանի պարուրաձեւ փաթույթներ վերջույթի շուրջը եւ ամրացրեք վիրակապի ծայրը։
Կարելի է դնել նաեւ ութաձեւ վիրակապ, որի համար վիրակապի ծայրն ամրացնելուց հետո պետք է կատարել մի շարք ութաձեւ փաթույթներ։

Այժմ տեսնենք, թե ինչ վիրակապ է պետք դնել, եթե վնասվածքը արմունկի շրջանում է։ Տեղադրեք վիրակապի ծայրը արմնկափոսում եւ ամրացնելու նպատակով կատարեք մեկ ամբողջ պտույտ։ Հաջորդ փաթույթը կատարեք հոդից վերեւ` ծածկելով նախորդ փաթույթի 2/3 մասը, որից հետո` հոդից ներքեւ` նույնպես ծածկելով առաջինի 2/3-ը։ Նույն սկզբունքով կարող եք դնել ծնկի վիրակապ։

Ափի եւ նախադաստակի շրջանում վիրակապ տեղադրելիս առաջին փաթույթը դրեք դաստակի հոդին։ Տարեք վիրակապը ձեռքի արտաքին երեսով` անցնելով անկյունագծով, ապա փաթույթը դուրս բերեք ափի կողմից։ Մի շարք այսպիսի ութաձեւ փաթույթներ կատարեք, ծածկելով վիրակապական անձեռոցիկն ամբողջությամբ։ Մատների ծայրերը բաց թողեք։ Վիրակապն ամրացրեք դաստակի շրջանում։

Նույն ձեւով կարելի է վիրակապել ոտնաթաթի վնասվածքները։ Այս վիրակապերն օգտագործվում են տվյալ հատվածներում վերքը ծածկելու, ինչպես նաեւ այդ հոդերի շարժումները սահմանափակելու նպատակով։

Եռանկյունաձեւ վիրակապ

 

Դաստակի կամ ոտնաթաթի վնասվածքների դեպքում վերքն անձեռոցիկով ծածկելուց հետո ձեռքը կամ ոտնաթաթը դրեք եռանկյունաձեւ վիրակապի վրա՝ մատներով դեպի գագաթը։ Ապա ծալեք վիրակապի գագաթը եւ խաչելով ծայրերը՝ հանգուցեք դրանք գագաթի վրա՝ դաստակի կամ կոճերի շրջանում։ Գագաթի ծայրը հանգույցի վրայով կարող եք շրջել եւ ամրացնել։
Ծունկը վիրակապելու համար եռանկյունաձեւ վիրակապը դրեք ծնկին՝ հիմքով սրունքի վրա, գագաթն ուղղված դեպի ազդրը։ Ընդգրկելով ծունկը՝ վիրակապի ծայրերն անցկացրեք ծնկափոսով եւ հանգուցեք ծնկից վեր՝ ազդրի վրա։ Վիրակապի գագաթը ձգեք եւ մտցրեք հանգույցի տակ։ Նույն ձեւով կարելի է վիրակապել արմունկը։
Եռանկյունաձեւ վիրակապը կարելի է օգտագործել գլխի վրա վիրակապական անձեռոցիկը պահելու համար։ Դրա համար վիրակապի հիմքը տեղադրեք ճակատի վրա այնպես, որ գագաթը հասնի ծոծրակին։ Վիրակապի ծայրերը խաչեք գլխի հետեւում, առաջ բերեք եւ հանգուցեք ճակատի վրա։ Վիրակապի գագաթային մասը ձգելով՝ ծալեք եւ ամրացրեք խաչված ծայրերի տակ։
Եթե ձեռքի տակ չկան պատրաստի վիրակապեր, կարող եք վերցնել սավանի կամ որեւէ մաքուր գործվածքի եռանկյունաձեւ կտոր եւ դրանով վիրակապել վնասված հատվածը։

ԱՕ արկղիկներ

Այս ամենն իմանալուց բացի պետք է միշտ ձեռքի տակ ունենալ առաջին անհրաժեշտության վիրակապական պարագաներ։ Դուք ինքներդ ձեր տանը կարող եք պատրաստել առաջին օգնության արկղիկ, որի մեջ պետք է դնել կպչուն սպեղանիներ, տարբեր չափերի մանրէազերծ անձեռոցիկներ, փաթութային

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *