Սոցիոլոգիական հարցում

Ֆոկուս խումբ, չկառուցքավորված հարցազրույց, որը վարում է հատուկ պատրաստված մասնագետը նախօրոք պայմանավորված ռեսպոնդենտների ոչ մեծ խմբի հետ։

Ֆոկուս խմբի անցկացման հիմնական նպատակը պարզելն է, թե ինչ են մտածում տվյալ նպատակային շուկան ներկացնող մարդկանց խումբը՝ հետազոտողին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ։ Այս մեթոդի արժեքավորությունը ըստ մասնագետների այն է, որ հարցազրույցի ազատ բնույթը, հաճախ, թույլ է տալիս ստանալ անսպասելի տեղեկատվություն։

Ֆոկուս խմբերի մեթոդը համարվում է մարքեթինգային հետազոտությունների մաս կազմող որակական հետազոտությունների ուղղակի գործիքներից (մեթոդներից) մեկը (խորացված հարցազրույցի հետ միասին)։

  • միավորելով մարդկանց մեկ խմբի մեջ, արդյունքում ավելի շատ տեղեկատվություն է ստացվում, քան նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելով։
  • Ձնագնդի էֆեկտ – ֆոկուս խմբերում հատուկ է ձնագնդի էֆեկտը, երբ մասնակիցներից մեկն արտահայտում է որոշակի կարծիք, ապա այն շղթայական ռեակցիա է առաջացնում մնացած մասնակիցների մոտ և բոլորը սկսում են կարծիքներ արտահայտել։
  • Խթանում – սովորաբար մասնակիցները իրենց մասին պատմելուց հետո, երբ հետաքրքրությունը մեծանում է, ցանկանում են իրենց կարծիքը արտահայտել քննարկվող թեմայի շուրջ։
  • Անվտանգություն – քանի որ մասնակիցների պատկերացումները և զգացմունքները որոշակի հարցի շուրջ իրար մոտիկ են, ապա նրանք իրենց ավելի հարմարավետ են զգում և այդ իսկ պատճառով պատրաստ են կիսվել իրենց մտքերով։
  • Ինքնաբերություն – քանի որ մասնակցիներից չի պահանջվում պատասխանել կոնկրետ հարցի, ապա պատասխանները կարող են լինել ինքնաբերաբար և ոչ շաբլոն, հետևաբար ավելի ճշգրիտ կարտահայտեն իրենց պատկերացումները։
  • Ինտուիտիվ խորաթափանցություն – սովորաբար լավ գաղափարները ծնվում են անսպասելի՝ խմբում, այլ ոչ թե մեկ մարդու հետ հարցազրույցում։

ԹերություններԽմբագրել

  • Տվյալների ոչ ճիշտ կիրառում – հնարավոր է տվյալների ոչ ճիշտ մեկնաբանում, որոնք համարվում են ոչ թե վերջնական, այլ՝ որոնողական։
  • Ոչ ճիշտ գնահատում – ֆոկուս խմբից ստացված տվյալները առավել շատ են ենթակա են ոչ ճիշտ գնահատման, քան հետազոտությունների մնացած մեթոդների դեպքում։ Ֆոկուս խմբերը նույնպես զգայուն են պատվիրատուի և հետազոտողի կարծիքներին։
  • Ֆոկուս խմբի կառավարում – ֆոկուս խմբի հարցազրույցի կազմակերպելը բավական դժվար է և համապատասխան մասնագետները, ովքեր կարող են ճիշտ վարել հարցազրույցը, շատ քիչ են, իսկ հարցազրույցի արդյունավետությունը հիմնականում կախված է հենց վարողներից։
  • Ոչ կառուցվածքայնություն – քանի որ պատասխանները ոչ կառուցվածքային են, ապա դրանք զգալիորեն դժվարացնում են տեղեկատվության մշակումը և վերլուծությունը։
  • Ոչ ներկայացուցչական լինելը – ֆոկուս խմբից ստացված տվյալները ոչ ներկայացուցչական են ամբողջ շուկայական սեգմենտի համար, դրա համար դրանք որպես հիմք ընդունել որոշում կայացնելու համար չի կարելի։
Սոցիոլոգիական հարցումսոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *