Ֆիլմի դիտում-Աշո

Ֆիլմադարան 

Տրվեց հունվարյան հանդիպումների մեկնարկը։ Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի և ֆիլմադարան ակումբի մասնակիցների, սովորողների հետ հանդիպմանը:

  • Հանդիպման օրը՝ հունվարի 11, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Օրվա հյուրերը՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմ.

Գարեգին Զաքոյան — փառատոնի տնօրեն

Արթուր Վարդիկյան — ծրագրերի տնօրեն

Վահան Խաչատրյան — փառատոնի համակարգող

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Շրջայց Քոլեջի լաբորատորիաներով, Խաղողի և գինու դպրոց,սեղանատուն,կացարան
  • Քննարկում
  • «Հոգատարություն» նախագծի ներկայացում
  • Մասնագիտական խորհուրդներ ակումբի անդամներին
  • Հետագա համագործակցություն
  • Գինու համտես
  • Հյուրասիրություն

Հանդիպումից առաջ՝

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցը նպատակ ունի՝ ի լրումն գյուղում բազմապիսի ֆիլմերի ցուցադրությանը, էլ ավելի խորացնել կինոմշակույթի տարածումը հանդիսատեսի շրջանում։ Դպրոցի 14-15-ամյա սաներին հնարավորություն է ընձեռվում զարգացնելու իրենց ստեղծագործականությունը և փառատոնի անձնակազմի աջակցությամբ սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել բջջային հեռախոսներով։

Իրան, 2019, 30
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ջաֆար Նաջաֆի
Օպերատոր՝ Ահմադ Բաբադի
Պրոդյուսեր՝ Մարյամ Նաղիբի
Մոնտաժող՝ Հուդա Արշադ Ռջահի
Հնչյունավորող՝ Սաիդ Բահրամի
Աշոն պատանի հովիվ է, ով վայելում է կյանքը իրանական լեռներում: Նրա բոլոր ոչխարները հայտնի մարդկանց՝ դերասանների, դերասանուհիների ու քաղաքական գործիչների անուններն են կրում. ամեն ինչ կախված է վերջիններիս սանրվածքից: Աշոն նաև ձեր տեսած ամենայուրատիպ կինոմանն է: Նա տոննաներով ֆիլմեր է նայում դաշտերում իր ճաքաշ պլանշետի վրա ու երազում է մի օր կինոաստղ դառնալ: Մինչ այդ ակնկալվում է, որ նա, ծնողների պայմանավորվածության համաձայն, կամուսնանա իր կուզեն Փարիի հետ: Ապշեցուցիչ գեղեցկության, երազային բնապատկերներն իդեալական ֆոն են տրամադրում բնածին աստղի այս ռոմանտիկ ֆիլմ-դիմանկարի համար:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն վավերագրություն, Մանկական վավերագրությունների մրցույթ, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2019; Պատվավոր դիպլոմ, DOK Leipzig, Գերմանիա, 2019; Լավագույն վավերագրական կարճամետրաժ, «Սինեմա վերիտե» Իրանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, Թեհրան, Իրան, 2019:

 

ՋԱՖԱՐ ՆԱՋԱՖԻ

 

 

 

 

 

 

1986 թվականին ծնված Ջաֆար Նաջաֆին Թեհրանի Արվեստի համալսարանի կինոուսանող է: Այժմ աշխատում է լուսանկարչի ու կինովավերագրողի գործունեության զարգացման վրա: Մասնագիտական կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական և օպերատոր: Այս պահի դրությամբ նա հեղինակել է երկու ֆիլմ՝ «Գոյության գույնը» հեռուստատեսային վավերագրությունը և «Աշո» կարճամետրաժը:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *