Ֆլեշմոբ

1.Արցախից Հայաստան ուղևորվեց մրգերով լի բեռնատար: Վաճառքի պիտի հանվեին նուռ, արքայախնձոր, կիվի: Նուռը 25 %-ով թանկ էր, քան արքայախնձորը և 10 %-ով թանկ էր, քան կիվին: Արքայախնձորը քանի՞ տոկոսով էր էժան կիվիից:
12%
2. 7 տարի առաջ պապիկի տարիքն 8-ի բազմապատիկ էր, իսկ 8 տարի առաջ՝ 9-ի բազմապատիկ՝՝: Քանի՞ տարեկան է պապիկը, եթե հայտնի է, որ նա ծնվել է 20-րդ դարում։
71
3.Քանի՞ բնական բաժանարար ունի (2^9)x (3^5) արտադրյալը:
60
4.Շեղանկյան մակերեսը 9 է, իսկ անկյունագծերի գումարը՝ 10: Գտեք շեղանկյան կողմը:
4
5.Ավազանին միացված են երկու խողովակներ, առաջինը՝ լցնող, երկրորդը՝ դատարկող: Երկրորդ խողովակը 1,5 անգամ ավելի արագ է դատարկում, քան առաջինը՝ լցնում: Առաջինը դատարկ ավազանը կարող է լցնել 12 ժամում: Եթե խողովակների սկզբնական հզորությունները կրկնապատկվեն, քանի՞ ժամում կդատարկվի լիքը ավազանը՝ երկու խողովակների համատեղ աշխատելու դեպքում:
6. 3 և 4 էջերով ABC ուղղանկյուն եռանկյան մեջ տարված է CH բարձրությունը, տես նկարը: Ստացված ACH և BCH եռանկյուններում ներգծված են 2 շրջանագծեր, որոնք CH կողմը շոշափում են համապատասխանաբար K և L կետերում: Գտեք KL-ի երկարությունը:

Անխորագիր պատկեր

1/5
7. Գրատախտակին շարքով գրված վեց բնական թվերի գումարը 2020 է, ընդ որում՝ շարքի երրորդ թվից սկսած յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին: Գտեք 5-րդ թիվը:
505
8.Շրջանագծում տարված է լար, և այդ լարի ծայրակետերից մեկով տարված է շրջանագծին շոշափող: Գտեք շոշափողի և լարի կազմած անկյուններից փոքրի աստիճանային չափը, եթե լարը բաժանում է շրջանագիծը 5:7 հարաբերությամբ մասերի:
9.Լուծեք ոչ խիստ անհավասարումը:

Անխորագիր պատկեր

x>=1 kam x<=-1
10. Գտեք կրկնվող թվանշաններ պարունակող եռանիշ թվերի քանակը:
252
Խնդիրները կազմեց Մարտիրոսյան Արշակը:
Առաջարկություններ

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *